ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ստախոսությու՞ն, թե՞ տարրական խառը «բեզատչոտնիկություն»

Ստախոսությու՞ն, թե՞ տարրական խառը «բեզատչոտնիկություն»
15.06.2023 | 14:03

Արդյո՞ք Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (МГУ имени М.В.Ломоносова) ռեկտոր Վիկտոր Սադովնիչին ստախոս է:

Երեկ (13.06.2023-irates.am), հղում կատարելով Մոսկվայի պետական համալսարանի պաշտոնական կայքին, գրել էի, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի և Հայաստանի համալսարաններից ստեղծվել է Եվրասիական համալսարան»:

Ընդ որում, դրա մասին ազդարարել էր հենց ինքը՝ Վիկտոր Սադովնիչին:

Այսօր (14.06.2023-irates.am) ԵՊՀ-ից տեղեկացրել են, որ «Եվրասիական համալսարանի կազմում ԵՊՀ-ն ներառված չէ»:

Շրջանակը նեղացավ:

Ստացվում է, որ կամ Հայաստանից մեկ այլ համալսարան է «ներառված» Եվրասիական համալսարանի կազմում, կամ՝ Վիկտոր Սադովնիչին ստախոս է:

Չնայած, կա մեկ այլ տարբերակ ևս, այն է՝ տարրական խառը բեզատչոտնիկություն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6394

Մեկնաբանություններ